Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՌԴ պաշտպանության նախարարը Թեհրանում է

ՌԴ պաշտպանության նախարարը Թեհրանում է
22.02.2016 | 08:18

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի ղեկավարության հետ բանակցելու համար ժամանել է Թեհրան։ Նա կհանդիպի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ ՈՒշադրության կենտրոնում են լինելու երկկողմ համագործակցության հարցեր, իրադրությունն աշխարհում։ Շոյգուն փետրվարի 16-ին իրանցի գործընկեր Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ունեն նույն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց հնարավոր է դիմագրավել միայն միասին։

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ